Հայաստանի ԿԲ խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույթը

08.12.2009 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըª սահմանելով այն 5.00%:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունում, 2009թ. նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ արձանագրվել է 1.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 4.6%` նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 1.1 տոկոսային կետով:

ԿԲ խորհուրդը հաստատել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ընթացիկ ժամանակահատվածում ուժգնացել են, ինչը պայմանավորված է հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով:

Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության եւ համախառն պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում ակնկալվում են լրացուցիչ գնաճային ճնշումներ: Պահպանվող տնտեսական անկման եւ համախառն պահանջարկի վերականգնման տեմպերի անորոշությունների պարագայում, Հայաստանի ԿԲ խորհուրդը դեռեւս ձեռնպահ է մնում անցում կատարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականության:

Դիտում՝ 12966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW