“Ամերիաբանկը” բիզնեսի վարկավորման լայնածավալ ծրագիր է սկսում

08.12.2009 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” հայտնել է այսօր բիզնեսի վարկավորման նոր լայնածավալ ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի լրատվական ծառայությունում, ծրագիրը նախատեսված է բոլոր այն գործարարների համար, ում տարեկան շրջանառությունը կազմում է 5 մլն դրամից մինչեւ 5 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թիվը  չի գերազանցում 250-ը:

Վարկերի ծավալը կարող է կազմել մինչեւ $1.5 մլն, իսկ որպես վարկառու կարող են հանդես գալ թե իրավաբանական անձինք, թե անհատ ձեռնարկատերեր:

Վարկերը տրամադրվում են տարեկան 12%-ից սկսած տոկոսադրույքով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով, որից առաջին 2 տարին արտոնյալ ժամկետ է` միայն տոկոսագումարների մարմամբ:

Պարտավորությունները պատշաճ կերպով կատարող վարկառուները վարկի ժամկետի առաջին երեք տարիների ընթացքում տոկոսադրույքի նվազեցման հնարավորություն կստանան` վեց ամիսը մեկ պարբերականությամբ:

Բիզնեսի վարկավորման այս նոր ծրագիրն ուղղված է երկրում բիզնես միջավայրի աշխուժացմանը, ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

Դիտում՝ 14159

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW