«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» նպաստում է պլաստիկ փաթեթների օգտագործման կրճատմանը

04.12.2009 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը /ՀՄՀ/ այսօր Երեւանում համաձայնագիր են ստորագրել «Շրջակա միջավայրի պահպանության եւ կանանց ձեռներեցության զարգացում գյուղական վայրերում» ծրագրի իրականացման մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ծրագիր շրջանակներում, որը շարունակվելու է մինչեւ 2010թ. հունիս ամիսը, կողմերն աջակցելու են Արմավիրի մարզի գյուղական համայնքների կանանց` բազմակի օգտագործման փաթեթների արտադրության գործում: Ծրագրի նպատակը գյուղական համայնքներում կանանց ձեռներեցության խթանելն է, ինչպես նաեւ պլաստիկ փաթեթների օգտագործումը կրճատելը:
 
«Սթար» սուպերմարկետների ցանցը օժանդակություն է ցուցաբերելու բազմակի օգտագործման փաթեթների տարածման գործում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» գլխավոր տնօրեն Թիմ Սլեյթերն ընդգծել է ակցիայի կարեւորությունը` նշելով, որ բանկը ծրագրին հատկացրել է $25 հազար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $36 հազար:

Դիտում՝ 13455
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW