“Յունիբանկը” ներկայացրել է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր

04.12.2009 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” ներկայացրել է հիփոթեքային վարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում վարկեր կտրամադրվեն Երեւանի նորակառույց շենքերում բնակարանների ձեռք բերման համար:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, վարկերի  նվազագույն կանխավճարը սահմանվել է 30%, տարեկան տոկոսադրույքը` 14%, ժամկետը` 15 տարի, վարկի առավելագույն գումարը` $ 200 հազար: Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով: Վարկի վաղաժամկետ մարման համար տույժեր նախատեսված չեն:

2009թ. երրորդ եռամսյակի վերջում “Յունիբանկի” հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 12.7 մլրդ դրամը, եւ այդ ցուցանիշով բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Դիտում՝ 11988
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW