Moody’s-ը անփոփոխ է թողել «Հայէկոնոմբանկի» վարկանիշները

03.12.2009 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Moody’s Investors Service ընկերությունը անփոփոխ է թողել իր կողմից «Հայէկոնոմբանկին» շնորհված ֆինանսական կայունության D- եւ ՀՀ դրամով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշները:

«Սա վկայում է շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության եւ բանկի գործունեության հիմնական ցուցանիշների հաստատուն աճի մասին», - այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասացին «Հայէկոնոմբանկի» մամլո ծառայությունում:

Դիտում՝ 12252

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW