Երեւան /Մեդիամաքս/. Նոյեմբերի 16-ին կայացած «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի Դիտորդ խորհրդի նիստը հաստատել է բորսայի մի շարք նոր կանոնների նախագծեր և գործող կանոնների լրացումներ և փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն ՀՀ Կենտրոնական բանկում սահմանված կարգով գրանցվելուց հետո: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով ֆոնդային բորսայի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչությունը պարզաբանել է խորհրդի որոշումները: Մասնավորապես, նախատեսվող նորամուծություններից մեկը լինելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կողմից միջբանկային վարկային ռեսուրսների նոր բորսայական հարթակի գործարկումը: Հարթակում առևտրին մասնակցելու իրավունք կունենան բոլոր առևտրային բանկերը: Այս հարթակի գործարկմամբ բորսան շուկայի մասնակիցներին կառաջարկի նոր ծառայություն, որի պահանջարկն, ըստ բորսայի գնահատականների ներկայումս կազմում է օրական մոտ 1 մլրդ ՀՀ դրամ: Շարունակությունտ կարդացեք այստեղ Tweet Դիտում՝ 12943