Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը կանցնի կուտակային կենսաթոշակային համակարգին 2011 թվականից: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նրա խոսքերով, նշված համակարգը նախատեսում է համապատասխան կուտակային հիմնադրամներում մինչեւ 40 տարեկան քաղաքացիների կողմից պարտադիր վճարումներ, որոնք ավելանալու են անձնական հաշվի վրա: Վազգեն Խաչիկյանը նշել է, որ 40 տարին լրացած քաղաքացիները եւս հնարավորություն կունենան լրացուցիչ վճարումներ կատարել իրենց թոշակի ավելացման համար: Նա տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում բազային կենսաթոշակը կազմում է 8 հազար դրամ` գումարած 450 դրամ ամեն աշխատանքային տարվա համար: Հայաստանում միջին ամսական թոշակը կազմում է 26 հազար դրամ: Վազգեն Խաչիկյանն ընդգծել է, որ կուտակային համակարգին անցումը թույլ կտա թոշակի միջին ծավալը մոտեցնել սպառողական զամբյուղի նվազագույն ծավալին /շուրջ 37 հազ. դրամ/: Tweet Դիտում՝ 14349