Նոյեմբերի 25-ի գիշերը կդադարեցվի «ՎՏԲ Հայաստան բանկի» քարտերի սպասարկումը

24.11.2009 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Նոր սերվերային համակարգերի ներդրման եւ ծրագրային ապահովման բարելավման հետ կապված` նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը կարող է տեղի ունենալ «ՎՏԲ Հայաստան բանկի» պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի դադարեցում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՎՏԲ Հայաստան բանկի» մամլո ծառայությունում, նշված ժամանակահատվածում կդադարեցվի բանկոմատներում, առեւտրի ու սպասարկման կետերում VISA եւ ArCa քարտերի սպասարկումը, ինչպես նաեւ չեն գործի «ՎՏԲ Հայաստան բանկի» կողմից թողարկված քարտերը:

«ՎՏԲ Հայաստան բանկը» հայցում է քարտապանների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- նշել են բանկի մամլո ծառայությունում:

 

Դիտում՝ 11547

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW