Համահայկական բանկը ակտիվ գործունեություն կսկսի հաջորդ տարի

19.11.2009 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համահայկական բանկը ակտիվ գործունեություն կծավալի 2010 թվականից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը,  այդ մասին նոյեմբերի 18-ին Ազգային Ժողովում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հայտնել է, որ Համահայկական բանկի բիզնես ծրագրի մշակումը եւ կառավարչի ընտրությունը հանձնարարվել է “միջազգային հեղինակավոր կազմակերպություններին”:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ անշարժ գույքի պահանջարկի խթանման նպատակով 4 կազմակերպությունների տրամադրվել է 3,5 մլրդ դրամի երաշխիք: Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը Հիփոթեքային հիմնադրամի միջոցով, որին տրամադրվել է 12 մլրդ դրամի երաշխիք, նպաստելու է բնակարանների պահանջարկի ավելացմանը:

 

 

 

 

Դիտում՝ 10903

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW