Համահայկական բանկի բիզնես պլանը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ

16.11.2009 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ներկայումս միջազգային փորձագետներն իրականացնում են Համահայկական բանկի գործարար ծրագրի մշակման աշխատանքները, ինչպես նաեւ ընտրում են կառույցի գործադիր տնօրենին:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ մամլո ծառայությունում:

“Գործարար ծրագրի մշակման նպատակով հանդիպումներ են կազմակերպվում բանկերի, պետական գերատեսչությունների եւ մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ, որից հետո բանկը կսկսի գործել բիզնես պլանի համաձայն”,- նշել են ԿԲ մամլո ծառայությունում:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` ԿԲ-ում նշել են, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Զարգացման ֆինանսական կազմակերպության ստեղծման աշխատանքները ժամանակավորապես հետաձգվել են:

Դիտում՝ 15936

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW