Ծաղկաձորում որոշումներ են կայացվել արժեթղթերի շուկաների հարկման մասին

11.11.2009 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Ծաղկաձորում ավարտվել է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի նիստը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նիստում լուրջ որոշումներ են կայացվել արժեթղթերի շուկաների հարկման մեխանիզմների եւ ներդրողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Նա նշել է, որ դա թույլ կտա ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները դարձնել ավելի ինտեգրված:

Ինչպես ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ազամ Ուսմանովը, ԱՊՀ-ի շրջանակներում արժեթղթերի գրեթե բոլոր շուկաները գտնվում են հավասար պայմաններում: Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանն ակտիվորեն շահագրգռված է ինտեգրմամբ, ինչը տեսանելի է օրենսդրական փոփոխությունների եւ ՀՀ ԿԲ որոշումների շնորհիվ:

Խոսելով ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկայի վրա ճգնաժամի ազդեցության մասին` Ուսմանովն ընդգծել է, որ ճգնաժամը հատկապես խոցել է այն երկրները, որոնք ավելի ինտեգրված էին համաշխարհային տնտեսությանը: Ինչ վերաբերում է կապիտալի շուկաների զարգացմանը, ապա, Ուսմանովի կարծիքով, Հայաստանը վերջերս զգալիորեն ակտիվացել է, իսկ առաջատարները, ինչպես եւ նախկինում, համարվում են Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ղազախստանը:

Դիտում՝ 10566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW