ԿԲ խորհուրդը անփոփոխ թողեց տոկոսադրույքը` 5.00%

10.11.2009 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց ամփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.00%:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով ԿԲ մամլո ծառայությունը, 2009 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%:

ԿԲ խորհուրդը փաստել է, որ ընթացիկ ժամանակահատվածում գնաճի վարքագիծը և մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են եղել ԿԲ-ի կանխատեսումներին: Արտաքին միջավայրից շարունակել են փոխանցվել չափավոր գնաճային ճնշումներ` պայմանավորվելով հանքահումքային եւ որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, պահպանել են ներքին գնաճային միջավայրի ակտիվությունը:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ զարգացումների շարունակման հեռանկարի պայմաններում տոկոսադրույքի  գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը:

Դիտում՝ 12133

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW