Հայաստանում UNIStream-ի դրամաշրջանառությունը այս տարվա III եռամսյակում կազմել է $167,8 մլն

05.11.2009 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում UNIStream դրամական փոխանցումների համակարգի դրամաշրջանառությունը այս տարվա III եռամսյակում կազմել է $167,8 մլն` 32%-ով գերազանցելով II եռամսյակի ցուցանիշը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով UNIStream-ը, 2009թ. երրորդ եռամսյակում Հայաստանում համակարգի հաճախորդների թիվն աճել է 14%-ով եւ մոտեցել է 205 հազարի:

UNIStream-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հայրիյանը հիշեցրել է, որ համակարգն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում փոխանցված գումարը ստանալ համակարգի սպասարկման ցանկացած կետում` Հայաստանի ողջ տարածքում:

 

 

 

Դիտում՝ 10609
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW