«ՎՏԲ Հայաստան Բանկը» սկսել է սպասարկել MoneyGram փոխանցումները

05.11.2009 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «ՎՏԲ Հայաստան Բանկը» սկսել է սպասարկել MoneyGram դրամական համակարգի փոխանցումները դոլարով եւ եվրոյով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, «ՎՏԲ Հայաստան Բանկի» եւ MoneyGram-ի միջեւ համագործակցությունը մեկնարկել է 2009թ. սեպտեմբերին: Ներկայումս MoneyGram-ի ծառայություններից կարելի է օգտվել «ՎՏԲ Հայաստան Բանկի» բոլոր 74 մասնաճյուղերում:

«ՎՏԲ Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը նշել է, որ «MoneyGram-ն ի սկզբանե շահեկանորեն տարբերվել է իր մրցակիցներից առավել զարգացած ցանցով եւ գործառնությունների իրականացման արագությամբ»:

 

Դիտում՝ 14475

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW