Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկն” ընդլայնել է սպառողական վարկավորման տեսականին: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, բանկը սկսել է վարկեր տրամադրել ջեռուցման համակարգերի, կահույքի, կենցաղային տեխնիկայի, ինչպես նաեւ համակարգիչների ձեռքբերման համար:Ջեռուցման համակարգերի համար վարկերի առավելագույն գումարը կազմում է 600 հազար դրամ, ժամկետը` 18 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 22%, նվազագույն կանխավճարը` 30%:Կահույք եւ կենցաղային տեխնիկա ձեռք բերել ցանկացողները կարող են “Յունիբանկում” ձեւակերպել մինչեւ 1 մլն դրամ գումարի չափով սպառողական վարկեր` 12 կամ 18 ամիս ժամկետով` կախված վարկի գումարի չափից, տարեկան 22% տոկոսադրույքով, 30% կանխավճարով:Համակարգիչների ձեռք բերման համար տրամադրվում են ոչ ավելի քան 400 հազար դրամ գումարի չափով վարկեր` 12 ամիս ժամկետով, տարեկան 22% տոկոսադրույքով, 10% կանխավճարով: Tweet Դիտում՝ 13380