“Ամերիաբանկը” ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագիրը

03.11.2009 | 12:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” այսօր ՀՀ էներգետիկ հատվածի ներկայացուցիչներին ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագիրը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր նոր վարկային ապրանքատեսակի շնորհանդեսի ժամանակ բանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանը տեղեկացրել է, որ ընկերության վարկային ծրագրի շրջանակներում վարկեր կարող են ստանալ մինչեւ 10 Մվտ հզորությամբ փոքր հիդրո- եւ քամու էլեկտրակայանները` շինարարության կամ արդիականացման նպատակով: Վարկերի մարման ժամկետը կազմելու է 8 տարի` 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Վարկային տոկոսադրույքները սկսվելու են տարեկան 11%-ից: Վարկերը տրամադրվելու են ԱՄՆ դոլարով:

Լեւոն Արեւշատյանը տեղեկացրել է, որ վարկային ծրագրի ծավալը $20 մլն է: Նրա խոսքերով, բանկը ծրագիրն իրականացնում է ինչպես սեփական, այնպես էլ երկու միջազգային ֆինանսական ինստիտուտների միջոցներով:

“Ամերիաբանկի” կորպորատիվ հաճախորդների գծով տնօրենը հայտնել է նաեւ, որ վարկային ծրագրի իրականացման համար բանկը ներդրել է էկոլոգիական ռիսկերի կանխատեսման, զսպման եւ չեզոքացման ամբողջական ծրագիր, որի մասնագետները մասնակցելու են այս կամ այն ձեռնարկության վարկավորման վերաբերյալ որոշումների կայացմանը: 

Դիտում՝ 14169

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW