“Արմսվիսբանկը” համալրել է իր կանոնադրական հիմնադրամը

30.10.2009 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արմսվիսբանկն” իր կանոնադրական հիմնադրամն ավելացրել է 2 մլրդ 1 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Արմսվիսբանկի” մամլո ծառայությունում, բանկի կանոնադրական հիմնադրամը համալրվել է յուրաքանչյուրը 600 հազ. դրամ անվանական արժեքով 3335 անվանական բաժնետոմսերի թողարկման միջոցով:

Ներկայումս “Արմսվիսբանկի” կանոնադրական հիմնադրամը կազմում է 7 մլրդ 2 մլն դրամ:

Դիտում՝ 15602

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW