“Հայէկոնոմբանկը” Գյումրիում նոր մասնաճյուղ է բացել

29.10.2009 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” Գյումրի քաղաքում բացել է թվով երկրորդ մասնաճյուղը, որն առաջարկելու է բանկային ծառայությունների ողջ փաթեթը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Հայէկոնոմբանկի” մարքեթինգի բաժնում, նոր մասնաճյուղում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները միջազգային ստանդարտներին համապատասխան առաջնակարգ բանկային ծառայությունների մատուցման համար:

Մինչեւ տարեվերջ նոր մասնաճյուղում գործելու են արտոնյալ սակագներ բանկի հետեւյալ ծառայությունների համար. հաշվեհամարների անվճար բացում, պլաստիկ քարտերի անվճար տրամադրում եւ սպասարկում, հիփոթեքային վարկեր` տարեկան 12-14% տոկոսադրույքով, ոսկու գրավադրմամբ վարկեր` տարեկան 18% տոկոսադրույքով:

Ներկայումս “Հայէկոնոմբանկը” ունի 35 մասնաճյուղ:

Դիտում՝ 16349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW