ՎԶԵԲ-ը 50%-ի չափով կհամաֆինանսավորի “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” բիզնես վարկերը
28.10.2009 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ 50%-ի չափով կհամաֆինանսավորի “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ կողմից տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին տրամադրվող բիզնես վարկերը:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” մամլո ծառայությունում, համաֆինանսավորումը կիրականացվի ՎԶԵԲ-ի եւ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ-ի միջեւ այսօր կնքված $10 մլն-ի պայմանագրի շրջանակներում:
“Գործարքն ընդգծում է կողմերի միջեւ զարգացող համագործակցությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ երկու կազմակերպությունների համար էլ կարեւոր է նոր բիզնես հնարավորությունների հայտնաբերումը եւ պատշաճ պատմություն ունեցող, կայուն բիզնես վարող հաճախորդների հետ փոխհարաբերությունների խորացումը”,- նշվում բանկի հաղորդագրության մեջ:
“Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի” վարկային պորտֆելը կազմում է $103 մլն:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: