“ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” հաջողության հիմնական գործոնը մարդկային ռեսուրսների կառավարումն է

28.10.2009 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը հայտարարել է, որ բանկի հաջողության հիմնական գործոնը մարդկային ռեսուրսների կառավարման ծրագիրն է:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ստեփան Գիշյանն այդ մասին ասել է` հանդես գալով “Management Mix. տաղանդների կառավարում: Լավագույն փորձ” առաջին ազգային խորհրդաժողովում:

Նրա խոսքերով, ներկայումս բանկն ունի 815 աշխատակից, որոնցից 115-ին աշխատանքի է ընդունել այս տարի, իսկ մինչեւ 2009թ. ավարտը բանկի ղեկավարությունը նախատեսում է աշխատանքի ընդունել եւս 35 մասնագետի:

Ստեփան Գիշյանն ասել է, որ բանկի մենեջմենթն իրականանում է Management Mix համակարգով, որը թույլ է տալիս համակարգել երկրում գործող բոլոր 36 մասնաճյուղերը: Նրա խոսքերով, մենեջմենթի հիմքում ընկած են հետեւյալ սկզբունքները
- աշխատակիցների ընդունման գործընթաց /հիմնականում բուհերի շրջանավարտների/;
- մասնագետների մշտական վերապատրաստում բոլոր մակարդակներում;
- աշխատակիցների գնահատման եւ խրախուսման համակարգ;
- կարիերայի աճի ապահովում;
- բանկի ներսում աշխատանքի երկարաժամկետ հեռանկար:

Ստեփան Գիշյանը հայտնել է, որ բանկի հիմնական նպատակը 2013 թվականին աշխարհի 1000 լավագույն բանկերի ցանկում հայտնվելն է:

“ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” ղեկավարը Հայաստանի տնտեսական եւ քաղաքական իշխանություններին կոչ է արել ստեղծել իրավական դաշտ, որպեսզի ընկերությունները շահագրգռված լինեն ներդրումներ կատարել մարդկային կապիտալում: 

Դիտում՝ 19157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW