Երեւան /Մեդիամաքս/. “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերը հոկտեմբերի 29-ից ընդգրկվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի B ցուցակում: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ֆոնդային բորսայի մամլո ծառայությունում, ցուցակվելու են ընկերության կողմից թողարկված 1000 դրամ անվանական արժեքով 5 962 074 բաժնետոմսեր, որոնք բորսայական շուկայում շրջանառվելու են AHEK բորսայական հապավմամբ: “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 50%-ը: Ընկերությունն էլեկտրաէներգիա է արտադրում ԼՂՀ-ում խոշորագույնը հանդիսացող “Սարսանգ ՀԷԿ”-ի միջոցով, որը տարեկան արտադրում է 90-140 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: 2009թ. սկզբին “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում իրականացրեց արժեթղթերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության կողմից թողարկված 862 074 բաժնետոմսերը ձեռք բերեցին տեղական եւ օտարերկրյա 1111 ներդրողներ: Տեղաբաշխումից ստացված միջոցներն ուղղվելու են ԼՂՀ-ում խոշորագույնը հանդիսացող Թարթառ գետի վրա յուրաքանչյուրը մինչեւ 5մՎտ հզորությամբ երեք ՀԷԿ-երի կառուցմանը: Tweet Դիտում՝ 15980