18 բանկեր եւ 4 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 300 խոշորագույն հարկատուների ցանկում

28.10.2009 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. առաջին երեք եռամսյակների արդյունքներով 18 բանկեր եւ 4 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցանկում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բանկային հատվածում խոշորագույն հարկատուն է եղել “Արդշինինվեստբանկը”, որը ցանկում զբաղեցրել է 16-րդ տեղը: Բանկի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ  979 մլն 216.4 հազ. դրամ:

Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկում 17-րդ տեղում է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”, որը վճարել է 1 մլրդ 890 մլն 492,3 հազ. դրամի հարկեր: 20-րդ տեղում է “ՎՏԲ-Հայաստան բանկը” (1 մլրդ 772 մլն 053,9 հազ. դրամ), 21-րդ տեղում` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” (1 մլրդ 681 մլն 659,8 հազ. դրամ):

Ցուցակում ընդգրկված են նաեւ. “Յունիբանկը” (38-րդ տեղ, 1 մլրդ 161 մլն 139.5 հազ. դրամ), “Կոնվերս բանկը” (51-րդ տեղ, 845 մլն 943.5 հազ. դրամ), “Ամերիաբանկը” (64-րդ տեղ, 715 մլն 902,9 հազ. դրամ), “Ինեկոբանկը” (80-րդ տեղ, 518 մլն. 564,10 հազ. դրամ), “Հայբիզնեսբանկը” (86-րդ տեղ, 486 մլն 098.2 հազ. դրամ), “Պրոմեթեյ Բանկը” (136-րդ տեղ, 344 մլն 356 հազ. դրամ), “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը (155-րդ տեղ, 301 մլն 368,7 հազ. դրամ), “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը” (157-րդ տեղ, 291 մլն 905,1 հազ. դրամ), “Անելիք Բանկը” (186-րդ տեղ, 240 մլն 812 հազ. դրամ), “Հայէկոնոմբանկը” (190-րդ տեղ, 238 մլն 666 հազ. դրամ), “Զարգացման Հայկական Բանկը” (199-րդ տեղ, 228 մլն 418,1 հազ. դրամ), “ՊրոԿրեդիտ Բանկը” (258-րդ տեղ, 182 մլն 852.4 հազ. դրամ) “Կասկադ Բանկը” (289-րդ տեղ, 165 մլն 149,6 հազ. դրամ) եւ “Մելլաթ Բանկը” (294-րդ տեղ, 163 մլն 303,7 հազ. դրամ):

Ցանկի 87-րդ տեղում է գտնվում “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը /ՈՒՎԿ/, որի վճարած հարկերի ընդհանուր գումարը 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 484 մլն 422.6 հազ, դրամ: 127-րդ տեղում է “Ֆինքա” ՈՒՎԿ-ն (370 մլն 299.5 հազ. դրամ), 143-րդում` “Արեգակ” ՈՒՎԿ-ն (334 մլն 463.2 հազ. դրամ), 227-րդում` “ԱԿԲԱ Լիզինգ” ՈՒՎԿ-ն (207 մլն 038.2 հազ. դրամ):

Սոցիալական վճարումների ցուցանիշով ՀՀ ֆինանսական հատվածում առաջատարն է ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՚ (15-րդ տեղ, 253 մլն 383.1 հազ. դրամ): 17-րդ տեղում է ՙԱրդշինինվեստբանկը՚ (242 մլն 300.9 հազ. դրամ), 27-րդ տեղում` ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ (177 մլն 400 հազ. դրամ):

Դիտում՝ 13678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW