«Արարատբանկը» վաճառքի մինի-կենտրոններ կունենա Երեւանի բոլոր համայնքերում

22.10.2009 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Արարատբանկը» վաճառքի մինի-կենտրոններ կունենա Երեւանի բոլոր համայնքների մարդաշատ կենտրոններում, իսկ հետագայում  նաեւ ՀՀ մարզերում:

Բանկի մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ «Արարատբանկի» վաճառքի մինի-կենտրոններում հնարավոր կլինի օգտվել տեղական եւ միջազգային պլաստիկ քարտերով մատուցվող ծառայություններից, միջազգային արագ դրամական փոխանցումներից, հաշիվների սպասարկումից, դրամի փոխանակման, կոմունալ վճարումների եւ այլ ծառայություններից:

«Արարատբանկի» վաճառքի մինի-կենտրոնները կահավորված կլինեն ժամանակակից սարքավորումներով:

Դիտում՝ 16913

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW