«ՎՏԲ-Հայաստան Բանկը» իջեցրել է հիփոթեքային եւ ավտովարկերի տոկոսադրույքները

22.10.2009 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայտարարել է հիփոթեքային եւ ավտովարկերի տոկոսադրույքների իջեցման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «ՎՏԲ-Հայաստան Բանկի» մամլո ծառայությունում, բնակարանի ձեռք բերման տոկոսադրույքը բանկը 19.5%-ից իջեցրել է 14%, իսկ ավտովարկերի տոկոսադրույքները` 18%-ից մինչեւ 12%:

Մանրածախ ռիսկային մենեջմենթի նոր համակարգի ներդրման շնորհիվ ավտովարկերի համար ներկայացված դիմումների դիտարկումն այժմ տեւում է 3 օրից ոչ ավել, իսկ հիփոթեքային վարկերի դեպքում` 5 օրից ոչ ավել:

Դիտում՝ 16533

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW