Երեւան /Մեդիամաքս/. Գործունեությունն է սկսել “Յունիբանկի” թվով 32-րդ` “Գավառ” մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկի ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում նաեւ իրականացնելու է UNIPAY համակարգով կոմունալ վճարումների ընդունում: Մոտ ապագայում “Յունիբանկ”-ը մասնաճյուղեր կբացի նաեւ Երեւանի Էրեբունի, Ավան, Դավիթաշեն, Աչափնյակ համայնքներում: 2010թ. սկզբին բակի մասնաճյուղ կբացվի Ագարակ քաղաքում (Մեղրիի տարածաջրջան): “Յունիբանկի” մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին նաեւ, որ բանկը մասնաճյուղեր կբացի “Երեւան Սիթի” ցանցի գրեթե բոլոր սուպերմարկետներում: Գործընթացի սկիզբը կդրվի “Դավիթ Անհաղթ” մասնաճյուղով, որն արդեն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից եւ կսկսի գործել մինչեւ հոկտեմբերի 25-ը: Այն գտնվում է Զեյթուն համայնքի “Երեւան Սիթի” սուպերմարկետի տարածքում: Նախատեսվում է “Յունիբանկի” մասնաճյուղ բացել նաեւ Տիգրան Մեծ փողոցում տեղակայված “Երեւան Սիթի” սուպերմարկետի տարածքում: Tweet Դիտում՝ 19300