MONEYVAL-ը գոհ է փողերի լվացման դեմ պայքարին ուղղված ՀՀ ջանքերից

16.10.2009 | 13:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային չափանիշներին համապատասխանության ցուցանիշով Եվրոպայի Խորհրդի /ԵԽ/ 25 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը` վկայակոչելով ԵԽ Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի (MONEYVAL) հաշվետվությունը:

Դանիել Ազատյանը նշել է, որ հաշվետվության մեջ ետխորհրդային երկրներից Հայաստանը զիջում է միայն Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային: Նրա խոսքերով, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հայաստանյան համակարգն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականի: Մասնավորապես, զգալի առաջընթաց է արձանագրվել իրավական, ֆինանսական եւ իրավապաշտպանական ոլորտներում:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը հաշվարկում է 417 ֆինանսական եւ 639 ոչ ֆինանսական հաշվետու կազմակերպություններ:

Դիտում՝ 13093

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW