ԿԲ խորհուրդն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

06.10.2009 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 5.00%:

2009 թ. սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0.7% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը` ավելանալով 0.2 տոկոսային կետով, կազմել է 3.7%:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ արտաքին միջավայրում չափավոր գնաճային ճնշումներ են ձևավորվում` պայմանավորվելով հանքահումքային եւ որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումների պահպանման սպասումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, որոշակիորեն ակտիվացրել են նաեւ ներքին գնաճային միջավայրը:

ԿԲ Խորհուրդը` ակնկալելով տնտեսական ակտիվության հետագա աճ, գտնում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը:

Դիտում՝ 12758

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW