Երեւան /Մեդիամաքս/. Հոկտեմբերի 16-ին Երեւանում կայանալիք համերգի ընթացքում Uriah Heep ռոք-խումբը կկատարի իր բոլոր հանրահայտ հիթերը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին խմբի ղեկավար Միք Բոքսը (Mick Box) ասել է www.Bravo.am-ին տված հարցազրույցում: “Մենք շատ հուզված ենք, եւ այդպես է լինում միշտ, երբ պետք է առաջին անգամ ինչ-որ տեղ ելույթ ունենանք: Մենք ուրախ ենք, որ մեզ հրավիրել են համերգ տալ Երեւանում, եւ մենք իրոք անհամբեր սպասում ենք դրան”, - ասել է Միք Բոքսը www.Bravo.am –ին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի±ն կլինի երեւանյան համերգի ծրագիրը ` նա նշել է. “Մենք այժմ ողջ աշխարհում ակտիվորեն ներկայացնում ենք մեր վերջին ալբոմը` “Wake the Sleeper”-ը, սակայն Երեւանում մենք նաեւ շատ երգեր կկատարենք Uriah Heep-ի դասական երգացանկից. Gypsy, July Morning, Lady in Black, Stealin', Sympathy, Look at Yourself եւ այլն: Համերգի ժամանակ շատ բաներ կլինեն բոլորի համար”: Հոկտեմբերի 16-ին Երեւանում Uriah Heep-ը կտա միակ համերգը` խմբի 40-ամյակին նվիրված համաշխարհային շրջայցի շրջանակներում: Այն կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերը վաճառվում են ՄՀՀ-ի եւ Հայաստանի Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: Համերգի ողջ հասույթը կուղղվի Սպիտակի երկրաշարժից տուժած բանկելի տան վերականգմանը: Համերգի կազմակերպիչներ են Vibrographus ընկերությունը, “Շանթ” հեռուստաընկերությունը եւ “Արզնի” հանքային ջրերի գործարանը: Համերգի գործընկերներն են BMI եւ Austrian Airlines ավիաընկերությունները, “Մետրոպոլ” հուրանոցն ու “Բաոբաբ” ռեստորանը: Երեւանում Uriah Heep-ի համերգի տեղեկատվական գործընկերներն են ՄԵԴԻԱՄԱՔՍ եւ Panarmenian Media գործակալությունները: Ինֆորմացիոն աջակցություն են ցուցաբերում “Ավտոռադիո”, “Երեւան FM” եւ “Ռադիո Վան” ռադիոկայանները: Tweet Դիտում՝ 13473