Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ այսօր իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է

02.10.2009 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահի անունից “Պատվո Շքանշաններ” է հանձնել Deep Purple ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանին, Black Sabbath ռոք-խմբի կիթարահար Թոնի Այոմիին, Asia ռոք-խմբի անդամ Ջոուֆ Դաունսին եւ “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի հեղինակ Ջոն Դիին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ “այսօր առանձնահատուկ օր է հայ ժողովրդի համար”:

“Այսօր մենք հյուրընկալում են հանրահայտ մարդկանց, որպեսզի ողջ հայ ժողովրդի անունից հայտնենք մեր երախտագիտությունը: 20 տարի է անցել այն ողբերգական օրերից, սակայն ժողովուրդը մի կողմից մինչ օրս հիշում է այն մարդկային կորուստները, որոնք ապրել է 1988 թվականին, մյուս կողմից` լցված է երախտիքի մեծ զգացմունքով այն մարդկանց հանդեպ, ովքեր օգնության ձեռք են մեկնել այն դժվարին օրերին”,- նշել է վարչապետը:

Նրա խոսքերով, “այն օրերին մեզ թվում էր, որ աշխարհը շատ փոքր է, քանի որ Հայաստանը օգնություն էր ստանում աշխարհի բոլոր անկյուններից, եւ այսօր մեզ հնարավորություն է ընձեռնվել ձեր միջոցով շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որքեր օգնեցին մեզ 20 տարի առաջ”:

“Լինելով այս մարդկանց մեծ երկրպագուն, ես իմ կյանքում երբեք չէի կարող պատկերացնել, որ երբեւէ հնարավորություն կունենամ հանձնել իրենց այս պարգեւները: Այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն է”, - խոստովանել է Հայաստանի վարչապետը:

Լեգենդար թենիսիստ Փեթ Քեշին այսօր հանձվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալը:

“Ռոքն օգնում է Հայաստանին՚ նախագծի հեղինակ, Do Something կազմակերպության ղեկավար Ջոն Դին շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահին եւ վարչապետին բարձր պարգեւների համար` նշելով, որ իրենք այսօր էլ պատրաստ են շարունակել աջակցել երկրաշարժից տուժած ընտանիքներին, մասնավորապես` երեխաներին: ՙՄենք հաճույքով պատրաստ ենք վերադառնալ Հայաստան եւ օգնել Գյումրիի երաժշտական դպրոցին”, - ասել է նա:  

Armenia Grateful 2 Rock նախագծի նպատակն է երախտագիտություն հայտնել Rock Aid Armenia նախագծի մասնակիցներին, որն իրականացվել է 20 տարի առաջ` 1989 թվին: Այն ժամանակ բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին “Դիփ Փարփլ” խմբի Smoke on the Water երգի քավեր-տարբերակը եւ լույս ընծայեցին հատուկ Earthquake Album ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանին:

Նախագիծը հնարավոր եղավ իրագործել ՀՀ Նախագահի Աշխատակազմի աջակցության, “Հայռուսգազարդ” ընկերության գլխավոր հովանավորության եւ BMI ավիաընկերության հովանավորության շնորհիվ:

Դիտում՝ 13154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW