Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ տարեկան հանդիպումներին

01.10.2009 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբեի 2-7-ին կմասնակցի Արժույթի Միջազգային Հիմանդրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային Բանկի (ՀԲ) Ստամբուլում կայանալիք տարեկան հանդիպումներին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են տեղեկացրել ԿԲ մամլո ծառայությունում, Արթուր Ջավադյանը եւ ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը մասնակցելու են ԱՄՀ եւ ՀԲ կառավարիչների խորհուրդների լիագումար նիստերին:

Նախատեսված են նաեւ հայաստանյան պատվիրակության հանդիպումները ԱՄՀ, ՀԲ եւ HSBC բանկային խմբի ղեկավարության հետ:

 

Դիտում՝ 12393

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW