ԵՄ-ն խստացնում է Հայաստանից ալյումինե փայլաթիթեղի ներմուծումը
25.09.2009 | 10:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Եվրոպական Միությունը հինգ տարի ժամկետով 13.4 տոկոս տուրք է սահմանել Հայաստանից ալյումինե փայլաթիթեղի ներմուծման համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով Bloomberg-ը, տուրքերը սահմանվել են Հայաստանի, Չինաստանի եւ Բրազիլիայի արտահանողների նկատմամբ` Մետաղների եվրոպական ասոցիացիայի կողմից համապատասխան բողոքի հիման վրա 2008թ. հուլիսին հարուցված հակադեմպինգային վարույթի արդյունքում:
Այս որոշումը ԵՄ-ն բացատրում է էժան ներմուծման պատճառով “էական վնասներ” կրած տեղական արտադրողներին օգնություն ցուցաբերելու ցանկությամբ:
Տուրքերն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 8-ին: ԵՄ-ն մերժել է հակադեմպինգային տուրքից ազատվելու դիմաց ալյումինը թույլատրելի նվազագույն գնով վաճառելու`
փայլաթիթեղի խոշոր հայաստանյան արտադրող “Ռուսալ-Արմենալի” խնդրանքը` միեւնույն ժամանակ բավարարելով ԵՄ փայլաթիթեղ ներմուծող բրազիլական ընկերության համանման խնդրանքը:
Ալյումինե փայլաթիթեղի եվրոպական շուկայում ՙՌուսալ-Արմենալի՚ բաժնեմասը 2008թ. կազմել էր 5.3%:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: