MONEYVAL-ը առաջընթաց է արձանագրում փողերի լվացման դեմ Հայաստանի պայքարում

23.09.2009 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Եվրախորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի MONEYVAL հանձնախումբն էական առաջընթաց է արձանագրել Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են Հայաստանի Կենտրոնական բանկում /ԿԲ/, այդ մասին ասվում է սեպտեմբերի 22-ին հանձնախմբի կողմից հաստատված ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 3-րդ փուլի գնահատման հաշվետվությունում: 

Հանձնախումբը նշում է նաեւ արդյունավետության բարձրացում կանխարգելիչ միջոցառումներում, ինչը նշանակում է, որ Հայաստանում արդյունավետորեն ներդրված են ոլորտին առնչվող միջազգային ստանդարտների մեծամասնությունը:

Դիտում՝ 12698

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW