Բացվել է “Հայբիզնեսբանկի” նոր գլխավոր գրասենյակը
19.09.2009 | 15:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /





Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է “Հայբիզնեսբանկի” գլխավոր գրասենյակի պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ եւ գործարար հանրության ներկայացուցիչներ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Հայբիզնեսբանկի” գլխավոր գրասենյակը գտնվում է Երեւանի հնագույն շենքերից մեկում, որը շահագործման էր հանձնվել 20-րդ դարի սկզբին: Տարբեր տարիներին շենքում գործել են Հայաստանի տարբեր նախարարություններ եւ գերատեսչություններ, մասնավորապես, ֆինանսների եւ գյուղտնտեսության նախարարությունները: 2007 թվականի ապրիլից շենքն անցել է “Հայբիզնեսբանկի” սեփականությանը, եւ այնտեղ իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ` 1,5 մլրդ դրամի չափով:
“Հայբիզնեսբանկի” վարչության նախագահ Արա Կիրակոսյանի խոսքերով, շենքը հանդիսանում է մշակութայիան եւ պատմական հուշարձան, եւ հիմնական շեշտը շինարարական աշխատանքների ընթացքում դրվել է նրա նախկին տեսքի պահպանման վրա` միաժամանակ հարմար պայմաններ ստեղծելով ժամանակակից բանկային գործունեություն ծավալելու համար:
Ինչպես նշել է Արա Կիրակոսյանը, վերջին 3 տարվա ընթացքում “Հայբիզնեսբանկին” հաջողվել է բարելավել ոչ միայն տարածքային պայմանները, այլեւ ֆինանսական ցուցանիշները: Այսօր բանկը 20 մասնաճյուղ ունի Հայաստանում եւ ԼՂՀ-ում, ակտիվները հասել են 85 մլրդ` վերջին 3 տարվա ընթացքում ավելանալով 15 անգամ: Բանկի կապիտալն ավելացել է ավելի քան 9 մլրդ դրամով: Բանկի վարկային պորտֆելը կազմում է 35 մլրդ դրամ, նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ այն կավելանա եւս 10 մլրդ դրամով:
Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով, “Հայբիզնեսբանկը” բարձր ցուցանիշներ ունի հիփոթեկային եւ կորպորատիվ վարկավորման ոլորտներում: Մասնավորապես, նույնիսկ ճգնաժամի պայմաններում բանկն ապահովել է վարկավորման 25%-անոց աճ:
Ինչպես նշել է Արթուր Ջավադյանը, “այսօր բանկային համակարգի վարկային պորտֆելի աճի ցուցանիշներով մենք առաջատար դիրքերում ենք ինչպես տարածաշրջանում, այնպես էլ հետխորհրդային տարածքում. տարեսկզբից Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելի աճը կազմել է 6%”:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: