Սինգապուրի ավագ նախարարը գտնում է, որ Հայաստանը պետք է հետեւի զարգացման ամերիկյան մոդելին

18.09.2009 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Եթե Հայաստանը ցանկանում է մրցունակ երկիր դառնալ, նա պետք է հետեւի զարգացման ամերիկյան մոդելին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում նման կարծիք է հայտնել Սինգապուրի ավագ նախարար Լու Կուան Յուն` Հայաստանի Ազգային մրցունակության խորհրդի նիստում:

Նրա խոսքերով, հենց այդ մոդելն է հարմար Հայաստանին: “Ձեզ չեն օգնի ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Իրանը, դուք պետք է “թռչեք” այդ երկրների վրայով”, - ասել է Լի Կուան Յուն:

Նա նշել է, որ անհրաժեշտ է որոշել մի առանձնահատկությունը, երկրի բնորոշ գիծ եւ շարժվել դրանով առաջ: “Հայաստանը մեծ սփյուռք ունի դրսում, հատկապես ԱՄՆ-ում, հենց սրա վրա է պետք դնել շեշտը”, - գտնում է ավագ նախարարը:

Խոսելով հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների մասին, Լի Կուան Յուն նշել է, որ “պատրադիր չէ ընկերություն անել հարեւանների հետ, սակայն կայունության համար անհրաժեշտ է պահպանել հարաբերությունները”:

Իր հերթին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Սինգապուրի ավագ նախարարի խորհուրդները եւ առաջարկները “կօգնեն մեզ խնդիրների հետագա լուծման գործում”, եւ Սինգապուրի շատ քայլեր կարող են օգտակար լինել Հայաստանի համար”:

Դիտում՝ 12746
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW