2009թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է 18,4%-ով

18.09.2009 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է 18,4%-ով

2009թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 18,4%-ով: 

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-օգոստոս ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 1 տրլն 761 մլրդ 874.9 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 393 մլրդ 825.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 8.1%-ով:

Ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարական ոլորտում (52.6%-ով):

Միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 12.3%-ով` կազմելով 99 061 դրամ:

Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 18.2%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 82 026 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 123 620 դրամ (աճը` 7.3%):

2009թ. հունվար-օգոստոս ամիսներին հայկական արտահանումը կրճատվել է 41.1%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 837.2 մլրդ դրամ ($2 մլրդ 360.4 մլն)` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 29.9%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 41.1%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 146 մլրդ դրամ ($408.9 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 27%-ով` կազմելով 691.2 մլրդ դրամ ($1951.5 մլն):

Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 545.2 մլրդ դրամ, կամ $1 մլրդ 542.6 մլն:

Դիտում՝ 8769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW