Fitch. հայաստանյան բանկերն ճգնաժամի պայմաններում ունեն ամրության պաշար

18.09.2009 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Fitch Ratings գործակալությունը այսօր հրապարակել է հատուկ հաշվետվություն, որում ասվում է, որ ՀՀ բանկային համակարգը հարաբերականորեն կայուն է մնում համաշխարհային ճգնաժամի պայմաններում:

“Այնուամենայնիվ, կտրուկ անկումն էականորեն չդիվերսիֆիկացված ՀՀ տնտեսության մեջ, հատկապես Ռուսաստանից եկող տրանսֆերտների եւ ներդրումների ծավալի կրճատումը, ինչպես նաեւ 2009թ. մարտին դրամի 20 տոկոսանոց արժեզրկումը բացասաբար անդրադարձան բանկերի ակտիվների որակի եւ ցուցանիշների վրա: Բացի այդ, վարկունակության հիմնական անբարենպաստ գործոններից մեկը մնում է բանկերի ոչ շատ մեծ լինելը եւ ռիսկերի ու եկամուտների սահմանափակ դիվերսիֆիկացիան:

Բանկային համակարգի կապիտալի բավարարության ընդհանուր ցուցանիշը 2009թ. առաջին եռամսյակի վերջին մնացել է 28%-ի մակարդակում: Նախկինում նկատվող ակտիվների արագ աճը, ընդհանուր առմամբ ժամանակով չստուգվող վարկային պորտֆելները, նոր սեգմենտների ընդլայնումը եւ արժութային վարկավորման (հիմնականում կորպորատիվ հաճախորդների) բարձր մակարդակը հիմնական տնտեսական թուլացած ցուցանիշների համադրությամբ պայմանավորեցին վարկերի արժեզրկման զգալի աճը 2009թ. առաջին կիսամյակում: Հետագայում հնարավոր է խնդիրներ առաջացնող վարկերի թվի աճ, սակայն կապիտալիզացիան ապահովում է վարկերի վնասները ծածկելու ունակությունը:   

ՀՀ բանկերի իրացվելիության դիրքերը ընդհանուր առմամբ համարժեք են ակտիվների զգալի իրացվելիության տեսանկյունից, եւ այդ դիրքերն ավելի ամրապնդվեցին 2009թ. առաջին կեսին վարկավորման ոլորտում ակտիվության նվազման հաշվին: Հաճախորդների ֆոնդավորումն (հայաստանյան բանկերի պարտավորությունների հիմնական աղբյուրը) ընդհանուր առմամբ բավականին կայուն մնաց դրամի արժեզրկումից հետո եւ առաջ:  Միաժամանակ, հաճախորդների ֆինանսավորման ավելացած դոլարիզացիան արժեզրկման արդյունքում հանգեցրեց բանկերի կողմից կարճաժամկետ արժութային դիրքերի ժամանակավոր բացմանը եւ վնասների: Արտասահմանյան ֆինանսավորումը կարեւոր դեր է խաղում, սակայն տեղի է ունենում հիմնականում մայր բանկերի կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից եւ, այդպիսով, Fitch-ի կողմից չի դիտարկվում որպես վերաֆինանսավորման էական ռիսկի աղբյուր”, - ասվում է հաշվետվության մեջ:

Fitch Ratings-ը նշում է, որ ՀՀ խոշորագույն 4 բանկերին բաժին է ընկնում բանկային համակարգի ակտիվների շուրջ 43%-ը: ՙՄանրածախ դեպոզիտների առաջատար դերակատարն է HSBC Armenia-ն, որի մասնաբաժինը շուկայում 2009թ. առաջին եռամսյակում կազմել է 23%՚, - ասվում է հաշվետվությունում: Fitch Ratings-ը նշում է, որ ակտիվների շուրջ 70%-ը բանկերում գտնվում է մաժորիտար արտասահմանյան սեփականության տեսքով, թեեւ որպես միջազգային բաժնետերեր ոչ միշտ են հանդես գալիս բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բանկերը: 

Դիտում՝ 17417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW