Կայացավ “Արմսվիսբանկի” նոր գրասենյակի բացումը

17.09.2009 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արմսվիսբանկը” մեծ ներուժ ունի Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր բանկի նոր շինության բացման արարողությանը հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշել է, որ “Արմսվիսբանկը” միշտ տարբերվել է բոլոր առեւտրային բանկերից իր ներդրումային առաջարկներով:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ բանկային համակարգը զարգանում է կայուն, սակայն կա ֆինանսական միջնորդության ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն: Տիգրան Սարգսյանն ասել է, որ միայն այդ դեպքում բանկային համակարգը կարող է իր հիմնական առաքելությունն արդյունավետորեն կատարել:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ “Արմսվիսբանկի” կանոնադրական կապիտալը կազմել է 5 մլրդ դրամ ($13.3 մլն), ընդհանուր կապիտալը` 6.1 մլրդ դրամ ($16.1 մլն), զուտ շահույթը` 163 մլն դրամ:

Դիտում՝ 14755

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW