Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ից կսկսի 2010թ. պետբյուջեի արձանագրային նախագծի քննարկումները: Ինչպես հաղորդում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր կայացած նիստում տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նա հաջորդ տարվա բյուջեն անվանել է “համեստ եւ լարված”: Նրա խոսքերով, արձանագրային նախագիծն իրենից ներկայացնում է փաստաթղթի միայն տեքստային մասը: Տիգրան Դավթյանը հայտնել է, որ նախագծում ներառված են միայն 2010թ. դեֆիցիտի ցուցանիշները 5.5%-ի չափով, եւ հաջորդ տարվա տնտեսական աճը կանխատեսվում է 1.3%-ի մակարդակում: ՀՀ ֆինանսական գերատեսչության ղեկավարը նշել է, որ 2010 թվականին երկրի ղեկավարությունը մտադիր է հրաժարվել որոշ ծախսերից եւ աշխատելու է դեֆիցիտի կրճատման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 12787