FSDP-ն աջակցել է ԱՔՌԱ վարկային բյուրոյին

10.09.2009 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ՀՀ ֆինանսական հատվածի զարգացման ծրագիրը (FSDP) նորացրել է ԱՔՌԱ վարկային բյուրոյի սարքավորումները եւ ծրագրային ապահովումը, ինչպես նաեւ աջակցություն է ցուցաբերել բիզնես գործընթացների եւ կորպորատիվ կառավարման ներդրման գործում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, երեկ հանդես գալով 2006 թ-ին մեկնարկած ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը` Հայաստանում USAID-ի առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Սենգը նշել է Հայաստանում միակ վարկային բյուրոյի աշխատանքի կատարելագործման կարեւորությունը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում:

ԱՔՌԱ-ի տնօրեն Արտակ Արզոյանը հայտնել է, որ վարկային բյուրոյին FSDP-ի հատկացրած օգնության ծավալը կազմել է 41 մլն դրամ, որի արդյունքում, մասնավորապես, վարկային բյուրոն ձեռք է բերել միջազգային չափանիշներին համապատասխանող սարքավորումներ, որոնք թույլ են տալիս մեկ ժամում կազմել մինչեւ 1500 վարկային պատմություն:

Արտակ Արզոյանը նշել է բյուրոյին օժանդակելու կարեւորությունը վարկային պատմությունների հարցումների աճի պայմաններում: ԱՔՌԱ-ի հաշվետվության համաձայն, այս տարվա հուլիսին վարկային պատմությունների հարցումները կազմել են շուրջ 18 հազ.` մեկ տարվա ընթացքում ավելանալով ավելի քան երկու անգամ: Ներկայումս ԱՔՌԱ-ն տիրապետում է ՀՀ չափահաս բնակչության 43%-ի վարկային պատմություններին:

 

Դիտում՝ 12571
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW