“Վալլետտան” իրականացրել է պարտատոմսային արժեկտրոնների երկրորդ վճարումը

08.09.2009 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Սեպտեմբերի 4-ին “Վալլետտա” ՍՊԸ-ն իրականացրել է իր պարտատոմսերի (VALTB3) արժեկտրոնների երկրորդ վճարումը:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Արմսվիսբանկում”, որը հանդես է եկել որպես հաշվարկային բանկ:

Թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն դրամ է, անվանական արժեքը` 50 հազ. դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը` 11%, շրջանառության ժամկետը` 3 տարի: Մարման ժամկետը 2011թ. սեպտեմբերի 2-ն է: Արժեկտրոնները վճարվում են կիսամյակային պարբերականությամբ: 

“Վալլետտա” ՍՊԸ-ի պարտատոմսերը (VALTB2 եւ VALTB3) այս տարվա օգոստոսի 6-ին Bbond բորսային ցուցակից տեղափոխվել են Cbond ազատ շուկա: Ընկերությունը դա բացատրում է հաստատված ծախսերը կրճատելու ձգտումով:

Դիտում՝ 14648

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW