Հակամենաշնորհային քաղաքականությունը մնում է ՀՀ տնտեսության հիմնական խնդիրը

08.09.2009 | 14:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009-2010թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 133 երկրների շարքում գրավում է 97-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում զեկույցը ներկայացրել է “Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

“Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնը Հայաստանում Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ գործընկերն է:

Հերգնյանի խոսքերով, նախորդ տարվա համեմատ Հայաստանի ցուցանիշն անփոփոխ է մնացել: Միաժամանակ, մակրոտնտեսական կայունության վարկանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 30 կետով, ֆինանսական շուկայի եւ ձեռնարկատիրության ոլորտներում վարկանիշը բարելավվել է, համապատասխանաբար, 10 եւ 8 կետով: Տեղի է ունեցել նաեւ ապրանքների շուկայի արդյունավետության (6 կետ), նորարարությունների, աշխատուժի շուկայի, ինչպես նաեւ բարձրագույն կրթության եւ վերապատրաստման (2 կետ) արդյունավետության կրճատում: 

Զեկույցում զգալի թերությունների թվում նշվում է հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը (Հայաստանը 133 երկրների շարքում զբաղեցնում է 132-րդ տեղը), մաքսային ընթացակարգերի բեռը (131-րդ տեղը), շուկայում գերիշխող խմբերի առկայությունը (129-րդ տեղը) եւ այլն:

Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններն են պետական պարտքի փոքր ծավալը, աշխատուժի շուկայի կարգավորումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական քաղաքականությունը:

Ինչպես նշել է Մանուկ Հերգնյանը, Հայաստանն արդեն հինգ տարի մասնակցում է այդ զեկույցին, եւ այդ ողջ ժամանակահատվածում երկրի վարկանիշը գրեթե չի փոխվել: Նրա կարծիքով, զեկույցը լավ ծանրաչափ է, որը մատնանշում է տնտեսության մեջ առկա կոնկրետ խնդիրները:

Դիտում՝ 13035
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW