“Յունիբանկը” ընդլայնել է ավտովարկավորման ապրանքատեսակների շրջանակը

07.09.2009 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” ընդլայնել է ավտովարկավորման ապրանքատեսակների շրջանակը եւ առաջարկում է եկամուտների տարբեր մակարդակ ունեցող փոխառուների համար նախատեսված ծրագրեր: 

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, ծրագրերը տարածվում են ինչպես նոր, այնպես էլ հին ավտոմեքենաների վրա:

Վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով, տարեկան տոկոսադրույքը` սկսած 17%-ից, կանխավճարը` սկսած 20%-ից, վարկի առավելագույն գումարը` մինչեւ 50 մլն դրամ:

Նոր ապրանքատեսակներին զուգահեռ բանկում գործում է նաեւ “U-Auto” ծրագիրը. վարկավորում պլաստիկ քարտերով` ավտոմեքենայի ձեռք բերման համար, որի շրջանակներում վարկի գումարը չի գերազանցում $15 հազարը:

Ավտովարկերի ծավալով “Յունիբանկը” ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: Սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկում ավտովարկերի պորտֆելը կազմել է 8.5 մլրդ դրամ:

Դիտում՝ 15807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW