Ահարոն Չիլինգարյանը եւ Կարինե Մինասյանը “փոխանակեցին” իրենց պաշտոնները

04.09.2009 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետի որոշմամբ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանն ազատվել է պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, երկրի ղեկավարի հրամանագրով Ահարոն Չիլինգարյանը նշանակվել է Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Կարինե Մինասյանն ազատվել է Կենտրոնական բանկի Խորհրդի անդամի պաշտոնից: Վարչապետի որոշմամբ նա նշանակվել է Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

Դիտում՝ 20162

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW