Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկ”-ը ներկայացրել է նոր վարկային քարտ U-Profy, որը հիմնականում նախատեսված է աշխատավարձային ծրագրերի համար: U-Profy քարտից կարող են օգտվել նաեւ անհատները, եթե աշխատավարձը ստանում են “Յունիբանկ”-ի պլաստիկ քարտով: Քարտի հիմնական առավելությունը մինչեւ աշխատավարձի եռապատիկը, բայց ոչ ավելի քան 1 100 000 դրամը, վարկային գումար ստանալու հնարավորությունն է: Վարկի ժամկետը կազմում է մինչեւ 36 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20-24%: Կազմակերպության ղեկավարներին եւ հիմնադիրներին բանկն առաջարկում է օգտվել U-Boss քարտից: Այս վարկային քարտը նախատեսված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ` իրավաբանական անձանց համար: Վարկի գումարը կազմում է մինչեւ 10 000 դոլար կամ եվրո, տարեկան տոկոսադրույքը` 20%, ժամկետը` մինչեւ 36 ամիս: Tweet Դիտում՝ 13031