“Ֆինանսաբանկային Քոլեջը” շարունակում է “Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագիրը

02.09.2009 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ֆինանսաբանկային Քոլեջ” հիմնադրամը շարունակում է միջոցառումները “Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագրի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա “Երիտասարդ մասնագետներ” ենթածրագրի երկրորդ դասախոսությունը, որի ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նինկե Օմեսը հանդես կգա “Տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը Հայաստանում. պատճառներ, հետեւանքներ, հաղթահարման ուղիներ” թեմայով դասախոսությամբ:

“Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագիրը նպատակաուղղված է ֆինանսական համակարգի 3 մասնագիտական խմբերի /երիտասարդ մասնագետներ, միջին օղակի ղեկավարներ, ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներ/ իրազեկության բարձրացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:

“Երիտասարդ մասնագետներ” ենթածրագիրն ընդգրկված է “Ֆինանսաբանկային Քոլեջ” հիմնադրամի երկարաժամկետ ուսումնական ծրագրերում Հայաստանի եւ արտասահմանի ավելի քան 50 բուհերի շուրջ 900 շրջանավարտների մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով, որոնց մեծ մասն աշխատում է ՀՀ ֆինանսական համակարգում:

“Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագիրը մեկնարկել է հունիսի 5-ին “Երիտասարդ մասնագետներ” ենթածրագրի շնորհանդեսով, իսկ հուլիսի 17-ին մեկնարկել է նաեւ “Կազմակերպությունների ղեկավարներ” ենթածրագիրը:

“Ճգնաժամը որպես հնարավորություն” ծրագրի տեղեկատվական գործընկերներն են Մեդիամաքս գործակալությունն ու Banks.am պորտալը:

Դիտում՝ 17980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW