2009թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է 18.5%-ով

20.08.2009 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 18.5%-ով: 

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-հուլիս ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 1 տրլն 417 մլրդ 138.6 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 336 մլրդ 495.5 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 12%-ով:

Ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարական ոլորտում (55.5%-ով):

Միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-հուլիս ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 12.1%-ով՝ կազմելով 98 583 դրամ:

Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 18.1%-ով՝ հաշվետու ժամանակահատվածում կազմելով 82 172 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում՝ 122 324 դրամ (աճը՝ 6.9%):


2009թ. հունվար-հուլիս ամիսներին հայկական արտահանումը կրճատվել է 44.5%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 707.9 մլրդ դրամ ($2013.4 մլն)՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 32,7%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 44.5%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 124.8 մլրդ դրամ ($352.2 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 29.5%-ով` կազմելով 583.1 մլրդ դրամ ($1661.2 մլն):

Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է 458.3 մլրդ դրամ, կամ $1 մլրդ 309 մլն:

 

Դիտում՝ 9855
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW