Fitch-ը իջեցրել է “ՎՏԲ-Հայաստան բանկի” վարկանիշները
15.08.2009 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակայությունն իջեցրել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ ազգային արժույթով եւ արտարժույթով վարկանիշները /ԹԴՎ/ BB+-ից BB մակարդակ` «կայուն» կանխատեսմամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը վկայակոչելով Fitch Ratings-ը, գործակալությունը հաստատել է բանկի կարճաժամկետ ազգային արժույթով եւ արտարժույթով ԹԴՎ-ները B մակարդակում: Հաստատվել են նաեւ բանկի անհատական (D/E) եւ թողարկողի աջակցման (3) վարկանիշները:
Բանկի ԹԴՎ-ների իջեցումը պայմանավորված է Հայաստանի երկրային առաստաղի վարկանիշի` BB+-ից BB իջեցմամբ, որն արտացոլում է տրանսֆերտային ու արժույթների ազատ փոխարկման ռիսկերը, սահմանափակելով բանկի միակ բաժնետիրոջ` ռուսաստանյան «Բանկ ՎՏԲ»-ի /վարկանիշ` BBB` բացասական կանխատեսմամբ/ կողմից օգնության` «ՎՏԲ-Հայաստան բանկի» երկարաժամկետ ԹԴՎ-ներում հաշվի առնվելու հավանականությունը:
«ՎՏԲ-Հայաստան բանկը» Հայաստանի 4-րդ խոշորագույն բանկն է համախառն ակտիվների մեծությամբ, որի հաշվին ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ավարտին բաժին են ընկել երկրի բանկային համակարգի վարկերի ընդհանուր ծավալի 10.4%-ը եւ հաճախորդների ավանդների 6.4%-ը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: