Վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5.25 %

12.08.2009 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009 թ. օգոստոսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.25%:

2009 թ. հուլիսին հունիսի նկատմամբ արձանագրվել է 2.7% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%` պահպանվելով գնաճի նպատակային միջակայքի ստորին սահմանում, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ արտաքին միջավայրում համաշխարհային տնտեսության փոքր-ինչ բարելավման սպասումները զուգակցվել են հումքային ապրանքների գների որոշակի աճով: Միաժամանակ, ընթացիկ տարվա հուլիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորված է տարվա այս ժամանակահատվածին բնորոշ գյուղատնտեսական ապրանքների գների անկման խորը սեզոնայնությամբ: Այս պայմաններում, չնայած ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների աճին` բնականոն գնաճը պահպանվել է կայուն մակարդակում:

Ձեւավորված մակրոմիջավայրում Խորհուրդը կարևորում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացումը, ինչը չվտանգելով գների կայունությունը, առավելագույնս կնպաստի տնտեսության ակտիվացմանը:

Դիտում՝ 12780
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW