ՀՀ վարչապետը եւ Միջպետական բանկի նախագահը քննարկել են “Նաիրիտ” գործարանի խնդիրները

11.08.2009 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում ընդունել է Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, Իգոր Սուվորովը ՀՀ վարչապետին ներկայացրել է բանկի  գործունեությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են էներգետիկայի բնագավառին առնչվող ծրագրերին եւ  ՙՆաիրիտ գործարան՚ ՓԲԸ խնդիրներին ու զարգացման հեռանկարներին:

ՀՀ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցել Միջպետական բանկի գործունեությանն առնչվող հարցերի լուծմանը:

Դիտում՝ 12728

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW