Հուլիսին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է 23 բողոք
11.08.2009 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հուլիսին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 23 բողոք: Դրանցից 13-ը, գործող օրենսդրության համաձայն, քննարկման ենթական չեն եղել:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, քննարկման ենթակա 10 բողոքներից 5-ը ստացվել են գրավոր տեսքով: 5 պահանջներ եղել են հաշտարարի լիազորությունների շրջանակներում, սակայն հաճախորդները սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցներն օգնել են ձեւակերպել իրենց պահանջները:
Գրավոր պահանջները վերաբերվել են վճարահաշվարկային գործարքներին (բանկոմատով կատարվող քարտային գործարքներ), վարկային պայմանագրերին, գրավատան կողմից գույքի իրացմանը եւ ապահովագրական հատուցումներին:
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: